воскресенье, 20 февраля 2011 г.

7 գործուն մեթոդ շատ փող վաստակելու համար


Կա մի քանի գործոն, որ անհրաժեշտ է պահպանել շարունակաբար շատ փող վաստակելու համար:


Այդ գործոնները 7-ն են.

  • Փող ստանալու ամենամեծ գաղտնիքը.
Եթե դուք ցանկանում եք շատ փող ունենալ կամ կրկնապատկել այն, ապա պետք է մի բան անեք:
Դա այն է, ինչ արել և շարունակում են անել աշխարհի ամենահարուստ մարդիկ:
Դա այն է, ինչն անելու դեպքում յուրաքանչյուրը փող ձեռք կբերի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, դրանից շատերն են սարսափում…
Ուրեմն ինչ անել…
Փո°ղ բաշխեք: Այո, այո` բաշխեք...
Ամերիկացի մեծահարուստ Ջոն Դ. Ռոկֆելլերն ասում էր. <Դեռևս փող աշխատելու սկզբում, վաղ մանկության տարիներին, ես սկսեցի փող բաշխել և, իմ եկամուտների ավելացմանը զուգահեռ, ավելացրեցի նաև բաշխվող փողի քանակը…>:
Անբնական է թվում, սակայն դա իրողություն է` որքան շատ եք դուք տալիս, այնքան շատ եք ստանում:
Ահա գաղտնիքը:
Կյանքի հորձանքում լինելու համար, դուք պարտավոր եք տալ և հավասարապես ստանալ:
Սակայն կա ևս մի կարևոր պայման:
Փողը պետք է տալ ուրախությամբ և բերկրանքով` առանց փոխհատուցման ակնկալիքի: Այլապես այս մեթոդը չի գործի:
Եթե ձեզ որևէ մեկը փող է առաջարկում, ընդունեք այն:
Եթե ձեզ նվեր են մատուցում, ազնվորեն ուրախացեք:
Չընդունելով նվերը, հաճոյախոսություններն ու փողը` դուք բարգավաճման առաջ փակում եք դուռը: Չէ որ այն փորձում է ձեր կյանքը մտնել:

Ջոն Դ. Ռոկֆելլեր

Սա անբնական է թվում, սակայն որքան շատ եք դուք տալիս, այնքան շատ եք ստանում:

  • Սիրեք փողը.
Շատերը փողը հեռացնում են իրենցից` իրենց իսկ սահմանափակ դիրքորոշումների պատճառով: Երբեմն կլսես` <փողը ձեռքի կեղտ է>, <բոլոր մեծահարուստները սրիկաներ են> և այլն: Անկեղծ ասած` այսպես արտահայտվողները հեռացնում են իրենց հաջողությունը: Ազատվեք դրանցից, և փողը չի խուսափի ձեր գրպանից:

  •  Արագություն.
Շատ մարդիկ նստում-սպասում են, թե երբ որևէ տեղից գումար կստանան: Դուք  անպայման պետք է որևէ բան անեք, որ ստեղծեք այն: Ձեր մտքերն իրականացրեք հենց հիմա:

  • Պատճառ.
Փողը պետք է ցանկանալ ավելի մեծ նպատակի համար, քան ձեր սեփական եսն է: Ուրիշների համար օգտակար լինելն ավելի շատ փող ձեռք բերելու գեղեցիկ պատճառ է:

  • Աջակցություն.
Նպատակին հասնելու համար ամենաիմաստուն քայլերից մեկը համախոհների խումբ ստեղծելն է: Իմաստն այն է, որ դուք լինեք այն մարդկանց միջավայրում, ովքեր կօգնեն պահպանել ձեր էներգիան և ներշնչանքը:

  • Շնորհակալ եղեք.
Ունեցածի համար եղեք շնորհակալ և ավելին կստանաք:


  • Գործեք այնպես, ինչպես ձեզ հաճելի է.
Իմաստ չունի այն աշխատանքը, որը դուք ատում եք: Սեփական ցանկություններին ու կրքերին հետևելը բոլոր հարստություն ստեղծողների ամենամեծ գաղտնիքն է: Հարցրեք ձեզ, թե ինչ աշխատանք կանեիք, եթե անգամ փող չստանաիք: Դուք կարող եք ավելի շատ փող վաստակել, երբ զբաղված եք ձեր սիրելի գործով:

Սեփական կրքերին հետևելը բոլոր հարստություն ստեղծողների ամենամեծ գաղտնիքն է:



Комментариев нет:

Отправить комментарий