пятница, 18 февраля 2011 г.

Հաջողության դրամապանակ Кошелек удачи


Դուք կարծում եք, թե ունեք այն ամենն ինչ ցանկանում եք, դուք ապահովված եք և փողը խնդիր չէ ձեզ համար, դուք համարում եք ձեզ հաջողակ, ձգտում եք հասնել և ունենալ ավելին` համոզված լինելով, որ այդպես էլ կլինի…

Իսկ երբևէ մտածել եք` ինչու է այդպես…
Գուցե դուք ունեք գաղտնիք, որն ինքներդ էլ ձեզ չեք խոստովանում…


Եթե վերոնշյալ հարցերի մեծամասնությանը մտքում տվեցիք դրական պատասխան, ուրեմն այս նյութը հենց ձեզ համար է, քանի որ այստեղ դուք կբացահայտեք ձեր հաջողության կարևորագույն գաղտնիքը: Գաղտնիք, որի մասին ինքներդ էլ չեք ենթադրել:
Իսկ եթե դուք ձեզ չեք տեսնում այս բնութագրումներում, ապա դուք ուղղակի պարտավոր եք կարդալ, եթե ցանկանում եք դասվել հաջողակների շարքը:

Ինչ եք կարծում` ինչու է բնակչության 1%-ը միայն վաստակում ամբողջ փողերի 96%-ը:

Արդյոք դա պատահականություն է, թե` օրինաչափություն:
Հավանաբար այդ մարդիկ <գործից> ինչ-որ բան հասկանում են:
Նրանք տիրապետում են մի ուժի, որն ի զորու է տալ ամեն ինչ: Ուժ, որը կառավարում է ամբողջ աշխարհը, անկախ այն բանից` դուք գիտակցում եք դրա գոյությունը, թե` ոչ:

Եվ այսպես` այդ մեծագույն ուժը ձեր ներքին ձգողականությունն է:

Այն ամենը, ինչ կատարվում է ձեր կյանքում, ինքներդ եք <ձգել> դեպի ձեզ: Ձեր կյանքն այն է, ինչ դուք մտածում եք այդ մասին: Այն մարդիկ, ովքեր գիտակցաբար կամ ենթագիտակցորեն հարստությունը <ձգել> են դեպի իրենց, արել են դա միմիայն ձգողականության ուժի շնորհիվ: Նրանք մշտապես մտածում են հարստության մասին և չեն թողնում հակառակ մտքերն արմատանան իրենց ուղեղում: Նման մարդկանց համար հարստության մասին մտքերը գերակշռում են այլ կարգի բոլոր մտքերին:
Շատերը չգիտեն, որ միտքը ունի սեփական ֆիզիկական հաճախականություն: Մեզնից յուրաքանչյուրն, այսպես ասած, հաղորդիչ կայան է, ի դեպ` ավելի հզոր, քան յուրաքանչյուր կայան` կառուցված երկրի վրա:

Դուք տիեզերքում ամենաուժեղ <հաղորդիչն> եք և հենց ձեզնից արձակվող ճառագայթներն են ձևավորում ձեր կյանքն ու առօրյան: 



Եթե ամեն ինչ մտքի ուժից է կախված, այդ դեպքում ինչու բոլորը չեն ապրում այնպես, ինչպես կերազեին ապրել:
Բանն այն է, որ հասարակությունը դարերով տառապում է <չեմ ուզում> վարակով: Մարդկանց մեծ մասը ավելի շատ հակված է մտածել այն մասին, թե ինչ չէր ուզի, որ պատահի իր կյանքում, իսկ հետո զարմանում է, երբ այդ երևույթը հայտնվում և նորից ու նորից է կրկնվում:Ինչպես <Արջամկան օրը> ֆիլմում:))))


Նրանք չունեն այն, ինչ ցանկանում են, ընդամենը մի պատճառով. որովհետև ավելի շատ մտածում են այն մասին, ինչ չեն ուզում, քան այն, ինչ կուզենային:
Կա այն մտայնությունը, թե մարդու ներքին զգացողությունները կախված են արտաքին պայմաններից: Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է` մենք ինքներս ենք ձևավորում մեր աշխարհը: Հաճախ, երբ մարդն ըմբռնում է, որ կարող է ունենալ ամեն ինչ, ինչ ցանկանում է` նրա մեջ հարց է ծագում.  Իսկ ինչ եմ ցանկանում…? :
Ուրեմն այսպես, հուշեմ` երբ դուք չգիտեք, թե ինչ եք ցանկանում` ուղղակի ձեր բողոքները վերածեք ցանկությունների:

Այն, ինչ դուք մտածում եք փողի մասին, շատ ավելի մեծ դեր է խաղում ձեր բարեկեցության գործում, քան շատերը կարող են ենթադրել: Հիմնականում մարդկանց փող չունենալու պատճառն այն է, որ նրանք անխոս կամ բացեիբաց քննադատում և չեն սիրում փողը:
Այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք լրատվամիջոցներից, հեռուստաէկրանից, ծրագրավորում է մեր գիտակցությունը: Կան ֆիլմեր, որոնք հեռուստադիտողի մոտ ձևավորում են բիզնեսի հանդեպ բացասական դիրքորոշում, ներշնչում, որ փողը վատ բան է և, որ այն հիմնականում ձեռք է բերվում անազնիվ ճանապարհով: Այսպիսի դիրքորոշումը վկայում է, որ մարդկանց մեծ մասը դադարեցրել է սեփական անձի զարգացումը: Նրանք մնացել են տեղեկատվական միջոցների, խոսակցությունների և ցածր էներգետիկայի մակարդակում: Եվ հենց այդ մակարդակն է, որ նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել` դեպի հաջողություն: Ցավալին այն է, որ մարդիկ չեն գիտակցում իրենց վատ տրամադրության և կյանքային անհաջողությունների միջև եղած կապը: Վերլուծելով անհաջողությունների  պատճառները, քչերն են, որ դադարում են բողոքել և վախենալ:

 Հաջողակներն ազատ են բացասական հույզերից և բողոքներից:

Imast, mitq, gorcoxutyun= Hajoxutyun
Այստեղից հետևություն` եթե ցանկանում եք բիզնեսում հաջողությունների հասնել, պետք է դուրս գաք ձեր կոլեգաների և ձեզ կարգավիճակով հավասար մարդկանց հետ շփման շրջանակներից: Ձեզ անհրաժեշտ է կապ հաստատել ավելի հաջողակ, ուժեղ և հարուստ մարդկանց հետ, որպեսզի բարձրանաք հաջորդ մակարդակ: Որքան շատ շփվեք հաջողակ և հարուստ մարդկանց հետ, այնքան ավելի կմոտենաք հաջողությանը:

Եվ այսպես.

Դուք հաջողակ եք?
Եթե այո, ուրեմն դուք ինչ-որ բան հասկանում եք այս կյանքից…
Իսկ հաջողությունն իրականում այնքան կանխատեսելի է, որքան այն փաստը, որ արևը ծագում է արևելքից և մայր է մտնում արևմուտքում: