четверг, 13 октября 2011 г.

Երբ լավատեսության ու սփոփանքի կարիք ունեք...

 Վաղուց Էգո-իս մեջ չէի գրել: Վերջերս շատ զբաղված էի: Բայց հիմա ցանկություն առաջացավ գրել ու կիսվել:
Ուզում եմ կիսվել մի քանի տեսահոլովակով, որոնք այնքան պոզիտիվ են ու լավատեսական, որ յուրաքանչյուրին կօգնեն ու կհանեն վատ, տխուր հոգեկան վիճակից, կվերադարձնեն հույսը ու ապրելու ներշնչանքը:

Առաջինը մեր Երկիր մոլորակի յուրօրինակության ու անսահման գեղեցկության մասին է: Նայում ես ու սիրահարվում, ուղղակի վաելում ես այն փաստը, որ այս մոլորակում ես ապրում.



Երկրորդ վիդեոն Քրիսթիան Լարսոնի <Լավատեսների կարգախոսն> է: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա ինքն իրեն խոստանալ այն ամենը, ինչ ասվում է այս հոլովակում, ապա մեր կյանքը նման կլինի դրախտի:

                                       

Մյուսը ամեն ինչ նորից սկսելու ու ունեցածի համար շնորհակալ լինելու մասին է:

                                       
Ուղղակի վաելեք, իսկ երբ ընկճված լինեք միացրեք ու դիտեք այս հոլովակները:

Ու հիշեք այս կյանքում ամեն ինչ փոխվում է, ոչինչ նույնը չի մնում, անգամ զգացմունքները: