воскресенье, 6 марта 2011 г.

Թեստ Victoria's Secret 2010-2011 Որ խմբին եք պատկանում դուք?

Այսօր պատահաբար նայում էի Victoria's Secret-ի ցուցադրությունը:
Համաձայնվեք` յուրաքանչյուր կին մեծ հաճույքով կցանկանար իր զգեստապահարանում ունենալ այս հիասքանչ ներքնազգեստներից որևէ մեկը, եթե ոչ բոլորը )))))

Այս տեսանյութը դիտող կանանց պայմանականորեն կարելի է բաժանել         3 խմբի

Որոշելու համար, թե որ խմբին եք պատկանում դուք` նախ դիտեք տեսանյութը, (ինչը ինքնին շատ հաճելի զբաղմունք է) հետո նոր անդրադարձեք հաջորդիվ ներկայացվող կետերին:

Ահա և 3 խմբերը.
  1. Կանայք, ովքեր դիտելով տեսանյութը հիմնականում ուշադրություն են դարձնում մոդելներին և շոուն վաելելու փոխարեն դեպրեսիա են ապրում` իրենք իրենց համեմատելով նրանց հետ: 
  2. Կանայք, ովքեր դիտելով տեսնյութը ուշադրությունը կենտրոնացնում են միմիայն ներքնազգեստների վրա` փորձելով անկեղծորեն անտեսել մոդելներին և թաքցնել սրտի խորքում առաջացած նախանձը, չէ որ իրենք իրենց ոչ պակաս հիասքանչ են համարում:
  3. Կանայք, ովքեր ուշադրությունը հավասարապես բաշխում են թե մոդելների գեղեցկության և թե ներքնազգեստների հիասքանչ տեսականու վրա: Նրանք անկեղծորեն հաճույք են ստանում շոուից, մոդելների հանդեպ չունեն բացասական տրամադրվածություն և չեն համեմատվում նրանց հետ, իսկ գեղեցիկ զգեստներից շատերը անմիջապես պատկերացնում են իրենց հագին: 

  • 1 խմբի մոտ նկատվում է ցածր ինքնագնահատականի առկայություն, դժգոհություն սեփական  արտաքինից:
  • 2 խմբի մոտ առկա է բարձր կամ գերբարձր ինքնագնահատական, ինչը տարածվում է նաև սեփական ֆիզիկական տեսքի ընկալման վրա:
  • 3 խմբի կանայք ունեն նորմալ ինքնագնահատական և վերաբերմունք սեփական արտաքինին, գնահատում են իրենց այնպիսին ինչպիսին կան:

    Սիրեք ձեզ այնպիսին ինչպիսին կաք` չէ որ դուք Աստծո յուրահատուկ և անկրկնելի ստեղծագործությունն եք, իսկ Աստված սխալներ չի գործում: